Իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից և այն հեղինակությունից, որն ունի Սամվել Կարապետյանը. Շարմազանով


Իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից և այն հեղինակությունից, որն ունի Սամվել Կարապետյանը. Շարմազանով
Նոյեմբեր 17 17:20 2025

Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, խղճի բանտարկյալ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Կարապետյանը պայքարում է իր ազգային արժեքները պահպանելու համար.«Այն, ինչ անում է նիկոլական ռեժիմը պարոն Կարապետյանի նկատմամբ, դասական իմաստով, քաղաքական հետապնդում է։ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է և այս իշխանությունների պատանդն է, ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ալիևի ռեժիմի պատանդն են։ Ակնհայտ է, որ իշխանությունը վախենում է ազգային զարթոնքից, վախենում է այն հեղինակությունից, որն ունի Սամվել Կարապետյանը  և ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա ազգային այդ զարթոնքը և Կարապետյանի գլխավորությամբ՝ ազգային ուժերի համախմբումը»։