Ո՛չ ՀԷՑ-ի մասով որոշումը, ո՛չ էլ կալանավորումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան


Ո՛չ ՀԷՑ-ի մասով որոշումը, ո՛չ էլ կալանավորումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա. Հայկ Մամիջանյան
Նոյեմբեր 17 17:10 2025

Դատարանից ակնկալիքները զրոյական են, բայց դա ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի կողքին կանգնած լինելու, ինչպես նաև պայքարի մեր ընկերներից ցանկացածի կողքին կանգնած լինելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշմանը՝ Մամիջանյանը շեշտեց, որ գաղտնիք չէ, որ Փաշինյանը բոլոր անօրինական լծակներով  պայքարում է այլախոհների դեմ, այդ թվում՝ նաև Սամվել Կարապետյանի։

«Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի համար այս ամենը կանխատեսելի էր։ Ո՛չ ՀԷՑ-ի մասով որոշումը, ո՛չ էլ կալանավորումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա»,- հավելեց նա։