Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է առաջին պարտիայում


Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է առաջին պարտիայում
Սեպտեմբեր 3 22:12 2017

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին պարտիայում:

Հայ գրոսմայստերը սպիտակներով 39-րդ քայլում հաղթել է հարավաֆրիկացի Դենիել Քոդերին: Վաղը մրցակիցների միջև կանցկացվի երկրորդ պարտիան: Հավասար հաշվի դեպքում դիմակայությունը տեղափոխվում է թայ-բրեյք:

Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել: