«Մանչեսթեր Յունայթեդի» նվազագույնը երկու ֆուտբոլիստ կասկածվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ, հայտնում է «Daily Mail»-ը:
Մեծ Բրիտանիայի հարկային և մաքսային ծառայությունը (HMRC) հետաքննություն կանցկացնի ֆուտբոլիստների կողմից իմիջային իրավունքներից ստացած եկամուտներից հարկեր չվճարելու վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, կասկածի տակ են ԱՊԼ-ի 200 ֆուտբոլիստներ, և նրանց թիվը շարունակում է աճել:
Այս պահին չկա որևէ ապացույց, թե ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները դիտավորյալ կերպով խուսափել են հարկերի վճարումից: Սակայն, ֆուտբոլիստներից մեկին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ HMRC-ը զբաղվում է այս գործով:










