«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի ամերիկացի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։ Այդ տեղեկությանը Հայաստանում մի շարք կազմակերպություններ բավականին կոշտ են արձագանքել՝ ասելով, որ «կարծես թե այդպես քաջարելում են բռնարարաների գործողությունները երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է», քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։
Ասուլիսում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն անդրադառնալով հնչած մեղարանքներին՝ ասաց. «Բնույթը, որով հյուրը ներկայանում է, բացառապես կապված է իր մասնագիտական կյանքի, մասնագիտական որակների, հմտությունների, առաքելության հետ։
Տուրք է տրվում ոչ թե Սփեյսիի մարդ տեսակին, այլև իր մասնագիտական գործունեությանը։ Մենք մարդկային որակների դաշտ չենք մտնում, չունենք դրա իրավունքը և համապատասխան գիտելիք, ինչպես և չունեն քննադատողները։
Եթե մենք եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի, որ կան դատական ատյաններ, որոնք հանձնառություն ունեն այդ հարցին լուծում տալու, անկախ մեր և ձեր վերաբերմունքից, կանխազգացողություններից, անձնական վերլուծություններից, պետք է դրանց հետևել»։
Կ. Ավետիսյանն ասաց, որ իրենք հետևողական սպասել են ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության բարձրագույն դատական ատյանների որոշումներին, որոնք չեն եղել երկակի, այլ հստակ արդարացման դատավճիռ։
«Ոսկե ծիրան» փառատոնից հայտնում են, որ թատրոնի և կինոյի մեծ դերասան Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Մուտքն ազատ է:
«Առաջիկա օրերին Կինոյի տան Մեծ դահլիճում ներկա կգտնվենք մեծագույն դատավարության բրիտանացի ռեժիսոր Սըր Ալան Փարքերի «Դեյվիդ Գեյլի կյանքը» ֆիլմում, մտավորական-ամբաստանյալ Դեյվիդ Գեյլի դերում, հուսանք նաև ներկա դահլիճում՝ ամերիկյան կինոյի բարձրագույն՝ Օսկար և բրիտանական թատրոնի բարձրագույն՝ Լոուրենս Օլիվիեյի մրցանակների կրկնակի դափնեկիր Քևին Սփեյսի»,- ավելի վաղ հայտնել էր Կարեն Ավետիսյանը։