Բորուսիայի 12-ամյա ֆուտբոլիստը մեծ ճանաչում է ձեռք բերել


Բորուսիայի 12-ամյա ֆուտբոլիստը մեծ ճանաչում է ձեռք բերել
Սեպտեմբեր 2 22:35 2017

Դորտմունդի «Բորուսիայի» սան Յուսուֆա Մուկոկոն մեծ ճանաչում է ձեռք բերել Գերմանիայում:

Հատկանշական է, որ 12-ամյա ֆուտբոլիստն իր թիմի հետ հանդես է գալիս Բունդեսլիգայի Մ17 մրցաշարում:

5 խաղերում Մուկոկոն 13 գոլ է խփել: «Revier Sport»-ը գրել է. «12-ամյա ֆուտբոլիստը դարձյալ իր գործն է անում, գոլ խփել, գոլ խփել, գոլ խփել»:

Յուսուֆան կամերունցի է, «Բորուսիայում» է 2014 թվականից: