Աթլետիկոն թուրքական ակումբներին է առաջարկել Գայտանին և Վիետոյին


Աթլետիկոն թուրքական ակումբներին է առաջարկել Գայտանին և Վիետոյին
Սեպտեմբեր 2 19:03 2017

Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է վաճառել երկու արգենտինացիներին՝ հարձակվող Լուսիանո Վիետոյին և կիսապաշտպան Նիկոլաս Գայտանին,- հաղորդում է «AS»-ը:

23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Կիսապաշտպանի տրանսֆերը գնելու առաջարկ է արվել «Գալաթասարային», «Բեշիքթաշին», «Ֆեներբահչեին» և «Իստանբուլին»:

Թուրքիայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 8-ին: