Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել


Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Հունիս 15 23:13 2024

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է ներկայացրել «Թավշյա հեղափոխության» մասին․
 
«Մի օր կպարկես հողի տակ,
Խորը փոսում՝ սիրով փորված:
Չորս կողմդ միայն չորս տախտակ,
Բերանդ էլ երկու տակ կարված:
Աչքերդ կուզենաս բացել՝
Կոպերդ կլինեն մեխված.
Կուզենաս ողբաձայն լացել՝
Բիբերդ կլինեն նեխված:
Ձեռքերդ կուզենաս շարժել՝
Ջարդված կլինի ամեն մատ:
Խորը շունչ կուզենաս քաշել՝
Չես ունենա թոք ոչ մի հատ:
Կուզենաս գոռալ սարսափից՝
Կոկորդդ լոկ կխռխռա:
Կփորձես զարթնել տագնապից՝
Սիրտ չի լինի, որ թրթռա:
Ոտքերդ ծալել կուզենաս,
Ծնկներդ կընկնեն վրայից:
Կ(ը)երազես, որ արթնանաս,
Քանզի վախենում ես մահից:
Միայն ուղեղդ քո համար,
Մի միտք է պնդելու անվերջ,
Որ դու մեռել ես, այ հիմար:
Սատկած, պարկած ես փոսի մեջ:
Առանց զոմբիների բանակ,
Առանց ոստիկաններ շարված,
Չորս կողմդ միայն չորս տախտակ,
Բերանդ էլ երկու տակ կարված»։