Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում նախատեսված համերգի բոլոր տոմսերը սպառվել են


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում նախատեսված համերգի բոլոր տոմսերը սպառվել են
Հունիս 8 10:53 2024

ԱՄՆ-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ունկնդիրը մեծ ոգևորությամբ է սպասում։ Հունիսի 29-ին Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում նվագախմբի համերգի բոլոր տոմսերը սպառվել են։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։

Համերգներ տեղի կունենան նաև հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում։