«Ֆորմուլա-1»-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն կդառնա Մադրիդի «Ռեալի» պատվավոր անդամ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին Մադրիդում` «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ:
Ալոնսոն կժամանի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոն և կդառնա իր երկրպագած ակումբի անդամ:










