Դեմբելեն Բարսելոնայում կարող է աշխատել 100 մլն եվրո


Դեմբելեն Բարսելոնայում կարող է աշխատել 100 մլն եվրո
Սեպտեմբեր 1 21:26 2017

Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի պայմանագրի մանրամասները:

Ինչպես հաղորդում է «Spiegel»-ը` հղում անելով «Football Leaks»-ին, 20-ամյա ֆրանսիացու աշխատավարձը «Բարսելոնայում» կազմում է տարեկան 12 մլն եվրո:

Բացի այդ, Դեմբելեն «կապտանռնագույնների» կազմում ստանալու է նաև հավելավճարներ, ինչի շնորհիվ աշխատավարձը կարող է հասնել տարեկան մինչև 20 մլն եվրո:

Այսպիսով, 5-ամյա պայմանագրով Դեմբելեն կարող է աշխատել 100 մլն եվրո: Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 105 մլն եվրոյի դիմաց: