Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստը
Սեպտեմբեր 1 20:38 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Ֆրանսիացու օգտին քվեարկել են մոտ 160 հազար երկրպագու,- տեղեկացնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսին կայացած խաղերում Պոգբան աչքի էր ընկել 2 գոլով և մեկ գոլային փոխանցումով:

Հավելենք, որ լավագույնի կոչման համար պայքարում էին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը և պաշտպան Ֆիլ Ջոնսը: