Բարքլին հրաժարվել է «Չելսի» տեղափոխվել


Բարքլին հրաժարվել է «Չելսի» տեղափոխվել
Սեպտեմբեր 1 12:27 2017

«Էվերթոնի» կիսապաշտպան Ռոսս Բարքլին չի ցանկացել «Չելսի» տեղափոխվել, հայտնում է Sports.ru-ն:

BBC-ի լրագրող Դեյվիդ Օրնսթեյնի տեղեկությամբ՝ անգլիացին մերժել է լոնդոնցիների առաջարկը: Ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Տոտենհեմը»:

Ավելի վաղ Բարքլին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ: Այն լրանում է 2018 թվականի ամռանը: