Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Օգոստոս 31 22:10 2017

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը զիջեց Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Եվրոպայի գործող չեմպիոն Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում:

Եզրափակչում կուբացի բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կպայքարի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ: Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը: