Տավուշում բարեհաջող «հանձնում իրականացնելուց հետո» Ցականյանին գեներալի կոչում է տրվել


Տավուշում բարեհաջող «հանձնում իրականացնելուց հետո» Ցականյանին գեներալի կոչում է տրվել
Մայիս 24 23:05 2024

Մամուլը գրել էր, որ Տավուշում բարեհաջող «հանձնում իրականացնելուց հետո» Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ցականյանին գեներալի կոչում են խոստացել։ 

Այսօր հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր,որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։

 

Աղբյուրը՝ Hayastan.news