Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան


Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Մայիս 24 21:44 2024

Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ։

 

 

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված ուղերձում։

 

«Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։

 

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչեւ ս․թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»,-ասել է նա։

 

«Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է միավորել, նույնացնել հայրենիք-պետություն հասկացությունները։

 

Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա»,- ավելացրել է նա։