Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը. Ալիևի օգնական


Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը. Ալիևի օգնական
Մայիս 24 20:37 2024

Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

 

«Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին։ Հաքարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սյուներն ու դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»,- նշել է նա։

 

Հաջիևը հավելել է, թե «խաղն ավարտված է, հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի բռնազավթումն ու այնտեղից ավելի քան 100 հազար հայերի արտաքսումն էր, որը նա անվանել է «տարածքային ամբողջականության վերականգնում»։