Մայիսի 26-ին ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ․ իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում․ այս հաղթանակը պետք է ամրագրել։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը


Մայիսի 26-ին ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ․ իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում․ այս հաղթանակը պետք է ամրագրել։  Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը
Մայիս 23 22:05 2024

Մայիսի 26-ին ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ․ իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում․ այս հաղթանակը պետք է ամրագրել։

 

Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը ժողովրդին ուղղված իր կոչում։

 

«Մենք միասին ճանապարհ ենք անցել՝ բարդ, բայց դեպի հաղթանակ տանող։

 

Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ։

Այս կիրակի՝ մայիսի 26-ին, ժամը 16:00-ին եկեք Հանրապետության հրապարակ։ Հաշտության, արդարության, ճշմարտության, հոգևոր Հայաստանի, իրական և հարատև խաղաղության մեր ասելիքը հաղթել է ձեր սրտերում։

Այս հաղթանակը պետք է ամրագրել։ Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։

Մենք միասին որոշում ունենք կայացնելու։ Մենք գիտենք  ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ։ 

Մայիսի 26-ին ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կհանդիպենք»,-ասել է նա ։