Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել


Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
Մայիս 16 20:52 2024

Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հատվածում կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել։

ArmeniaSputnik –ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները կանգնեցնում են դեպի Տավուշի մարզ ընթացող մեքենաներն ու հարցնում` կոնկրետ ուր են գնում։ Հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներն անարգել անցնում են անցակետը. նրանց հարցեր չեն տալիս։