Հակասահմանադրական է. ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը. Վարդևանյան


Հակասահմանադրական է. ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը. Վարդևանյան
Հոկտեմբեր 5 14:21 2026

Հակասահմանադրական է. ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը, ճեպազրույցի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հիմա մենք կարո՞ղ ենք ստեղծել մի քննիչ հանձնաժողով, որը կվերաբերի կոնկրետ մի քանի դատավորների կողմից կայացված դատական ակտերին. վստահ եմ՝ հակադարձում կլինի, որ չի կարող քննիչ հանձնաժողովը իրենից ենթադրել միջամտություն դատական իշխանությանը։

Այս դեպքում ևս նույն հակափաստարկը պետք է գործեր»,-ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ ինչ-որ կարմիր գծեր պետք է լինեն, և դա սահմանադրաիրավական գնահատական է. «Պետք է հստակ առանձնացվի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ կարգավիճակը ՀՀ-ում, որ պետությունը և եկեղեցին անջատ են»։