Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի՝ Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրումլի և Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածներն ու ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները, այս մասին կառավարաության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ սա համարում է մեծ հաջողություն։
«Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, երկրորդը՝ մեր Հանապետությունն, անկախությունից ի վեր, առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության ու կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերում, այլև՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով»,- ասաց Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանին ու բոլոր նրանց, ովքեր այդ հանձնաժողովում եմ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր այս ողջ գործընթացում ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։