Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է՝ այն քաղաքացիները, ովքեր մտահոգ են, պետք է միանան այս շարժմանը։
«Շարժումն իր ընթացքով ընթանում է, նույնիսկ առանց որևէ կտրուկ գործողությունների»,- լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ երեկ մի աղջիկ փակել է իր սրճարանն ու միացել շարժմանը, ասել է՝ կյանքում առաջին անգամ է որևէ ցույցի մասնակցում։
«Առավոտից ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է»,- ասաց Բագրատ Սրբազանը։