«Կրшկողն ու վիրшվորը հարևաններ են, հելել են իրար հետ պայքարի, անկառավարելի են»․ բնակիչը՝ Զեյթունի կրшկոցների մասին


«Կրшկողն ու վիրшվորը հարևաններ են, հելել են իրար հետ պայքարի, անկառավարելի են»․ բնակիչը՝ Զեյթունի կրшկոցների մասին
Հոկտեմբեր 5 20:15 2026

ArmLur.am-ը գրում է․

 
 

Հոկտեմբերի 2-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կրակոցներ էին հնչել: Մինաս Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ էր տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 23-ամյա Գոռ Հովհաննիսանը:

 
 

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում էր վիրահատարանում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, 8 կրակված պարկուճ և «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր։

shamshyan.com հայտնել էր, որ «Mercedes»-ի սեփականատերը միջադեպի հետ կապ չուներ, պարզապես նա ավտոմեքենան կայանել էր բակում, որոշ ժամանակ անց տեղեկացել էր, որ կրակոցների հետևանքով այն նույնպես վնասվել էր։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վիրավորված 23-ամյա տղամարդը հիվանդանոցում է, իսկ թե ինչն է եղել կրակոցների պատճառը, պարզում են իրավապահգները։

ArmLur.am-ն այսօր դեպքի վայրում զրուցել է բնակիչների հետ։