Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը


Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը
Մայիս 9 17:35 2024

Հայն արժանի ժողովուրդ է, մի փոքր հնարավորությունը սխրանքի կվերածի, դեպի Հանրապետության հրապարակ քայլելիս՝ ասաց Բագրատ Սրբազանը:

Քիչ առաջ Բագրատ Սրբազանին մոտեցավ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը և իր ջերմագին ողջույնները հղեց նրան:

«Ես բազմիցս ասել եմ՝ այդ մարդկանց ( Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սազաթելյան) կալանավորել են իրենց քաղաքական հայացնքների համար:  Այն մեղադրանքները, որոնք ներկայացված են, մարդկանց  ազատությունից զրկելու հիմք չեն: Ոչ մի երկրում նման դեպքերում կալանք չեն կիրառում »,-անդրադառնալով քաղբանտարկյալներին՝ ասաց Սրբազանը: