Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան


Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան
Մայիս 7 21:25 2024

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

 

 

«Ճշմարտության երթն արդեն չորրորդ օրն առաջնորդող Բագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը։

 

Ընդ որում, Սրբազանի հենց պարզ և անկեղծ խոսքն էլ նրա հիմնական զենքն է, որովհետև, դիցուք, միջին վիճակագրական հայաստանցու համար շատ հասկանալի և ընկալելի է, ասենք, «ճշմարտություն» բառը, բայց նկատելիորեն դժվարըմբռնելի և բացատրության կարիք ունեցող՝ «տեսլականը»՝ առավել ևս, եթե այդ տեսլականը խիստ հեղհեղուկ է»։