Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան


Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան
Ապրիլ 24 14:14 2024

Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին։

«Այդ հողերը տալուց հետո, ես հիմա մտածում եմ՝ մենք ոնց ենք պահելու Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղեը, դրանք դատարկվելու են, թշնամին պետք է դուրս գա երկաթգծի գազամուղի վրա։ Ոսկեպարի հետևում կա անկլավ, հենց այդ անկլավը տալուց հետո էլ նրանք դուրս են գալիս երկաթգծի ու Լոռվա մարզի վրա։

Նիկոլական մի կարկառուն ներկայացուցիչ ասում էր՝ գազամուղը պայթեցնեն, նորից կվերականգնենք, 90-ականներին վերականգնե՞լ են։ Ինչ վերաբերում է սահմանազատման սյանը, ապա սահմանազատման սյուն չի լինում։ Սահմանազատում և սահմանագծում գործընթացները սյուն չեն նախատեսում»,- ասաց նա։

1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ Բագրատյանի, կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին Խորհրդային Միության օրոք։

«Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարն Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ՝ 1996-97 թթ-ին»,- ասաց նա։