Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները


Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները
Ապրիլ 23 21:38 2024

Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։

 

NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շուրջ 20 քաղաքացու հետ այս պահին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում են, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ևս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, սակայն նա մարմնական վնասվածքներ ունի։

 
 
 

Քիչ առաջ ոստիկանության ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բացել էին Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհն ու սկսել բերման ենթարկել քաղաքացիներին։