Ինչպես է Տիգրան Համասյանի դաշնամուրն ուղղաթիռով տեղափոխվել Խուստուփի լանջեր (տեսանյութ)


Ինչպես է Տիգրան Համասյանի դաշնամուրն ուղղաթիռով տեղափոխվել Խուստուփի լանջեր (տեսանյութ)
Ապրիլ 20 21:07 2024
Ապրիլի 21-ին և 22-ին Հայաստանում կկայանա  երկու առանձնահատուկ ելույթ։ Տիգրան Համասյանը նվագելու է Խուստուփի Փսկու Խութ բարձունքում և Շվանիձորի մշակույթի տանը՝ Մարկ Կարապետյանի (բաս կիթառ) և Արման Մնացականյանի (հարվածային գործիքներ) հետ:
Այսօր նախապատրաստական աշխատանքներն են. Համասյանի դաշնամուրը ուղղաթիռով հասցրել են Փսկու Խութ: