Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ.ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ.ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Ապրիլ 20 14:05 2024

Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ  մտահոգողը»,-ասաց Վ. Ղազարյանը։

Գյուղացիներից մեկն ասաց՝ ճանապարհն անցնել է իրենց գյուղի տարածքով, ինչի հետևանքով իրենց տները, հողերը հայտնվելու են վտանգի ներքո։

«Ես մի բան կարող եմ ասել, ինչ ասել է մարզպետը, ճիշտ է ասել։ Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացվել են։ Սահմանազատման աշխատանքներին դուք էլ եք մասնակցելու։ Ձեր հետևում ոչ մի բան չի լինելու, ընդհրկելու ենք համայնքի բնակիչներին»,-ասաց Ղալումյանը։

«Եթե գյուղացին ասի՝ սահմանն անցնելու է ըստեղով, դուք հի՞մք եք ընդունելու։ Սա լոկալ խնդիր չի»,-արձագանքեց Սուրեն Պետրոսյանը։

«Ձեր հետևից սև գործ անող չկա, ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա։ Սուրեն, եկել եմ ես կիրանցու հետ խոսեմ»,-ասաց ՆԳ նախարարը։