ՌԴ-ի հետ հարաբերություններում սխալ բան չենք արել, լեգիտիմ հարցերի պատասխան ենք ակնկալում․ Փաշինյան


ՌԴ-ի հետ հարաբերություններում սխալ բան չենք արել, լեգիտիմ հարցերի պատասխան ենք ակնկալում․ Փաշինյան
Ապրիլ 2 20:44 2024

ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել, մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ ու ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավարություններն ունեիք և չեք կատարել։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ․ 

«Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու»,- նշել է Փաշինյանը։