«Իմնեմնիմի» փոդքասթը այսօր արտակարգ թողարկմամբ հանդես կգա


«Իմնեմնիմի» փոդքասթը այսօր արտակարգ թողարկմամբ հանդես կգա
Մարտ 22 20:13 2024

Չնայած այն հանգամանքին, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալված են, հաղորդումը չի դադարեցվելու, այսօրվա արտակարգ թողարկումը 20։00-ին է։ Այդ մասին հայտնել է հասարակական գործիչ Լիկա Թումանյանը։

«Հաղորդումը չի դադարեցվելու։ «Իմնեմնիմի» փոդքասթ #84․ ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ․

Դիտեք այսօր, ժամը 20։00-ին՝ AntiFake TV յութուբյան ալիքում»,- գրել է նա