Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները


Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները
Մարտ 21 18:50 2024

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ»: