Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար. էդգար Ղազարյան (Տեսանյութ)


Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար. էդգար Ղազարյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 12 13:39 2026

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստությունը հիմա գոյություն չունի։

Միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը 6 միլիարդ դոլարից ավել է»,-ասաց պատգամավորը։

Հավելեց՝ այս ամենը իշխանականների համար հարստություն է դառնում. «Նայեք՝ պաշտոնավարման ընթացքում այս իշխանության ներկայացուցիչներն ինչքան տներ են առել»։