Մխիթարյանն իր տաղանդով ընթացիկ մրցաշրջանն ավելի լավ կանցկացնի.Մոուրինյու


Մխիթարյանն իր տաղանդով ընթացիկ մրցաշրջանն ավելի լավ կանցկացնի.Մոուրինյու
Օգոստոս 25 23:43 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ուժերը կչափի «Լեսթերի» հետ:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կարծում եմ` Հենրիխն ինձ հասկանում է, և, եթե անկեղծ լինենք, ես նրան նույնպես հասկանում եմ: Եթե նա մրցաշրջանի սկզբում ինձ ավելի ճիշտ հասկանար, ապա ավելի շատ կհայտնվեր խաղադաշտում:

Միաժամանակ, եթե ես Հենրիխին ավելի լավ հասկանայի, ապա կարող էի նրան ավելի շուտ օգնել: Երկար ժամանակ պահանջվեց միմյանց ճանաչելու համար:

Մխիթարյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն ավելի լավ անցկացրեց, և ես վստահ եմ, որ իր տաղանդով նա ընթացիկ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգա»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` օգոստոսի 26-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: