Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն


Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն
Նոյեմբեր 17 23:46 2025

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է, որ դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, թիրախը եղել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

ԱԴԾ-ն ձերբակալել է երեք ենթադրյալ հանցակիցների՝ թմրադեղերից կախվածություն ունեցող ռուսաստանցիների ամուսնական զույգին և Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի անօրինական միգրանտին, որը Կիևում հետախուզվում է սպանության համար:

 

Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է ահաբեկչական հարձակում, բայց չէր նշել, թե կոնկրետ ում էին թիրախավորել ահաբեկիչները։