Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են սպասել դատարանի որոշմանը։
Ընդհանուր առմամբ, Թբիլիսյան խճուղում և դատարանի հարակից տարածքում, ըստ նախնական հաշվարկի, հավաքվել է շուրջ 5000 քաղաքացի։
Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Քննությունը սկսվել է առավոտյան 10։00֊ից։










