Ուսման Դեմբելեն պաշտոնապես դարձավ Բարսելոնայի ֆուտբոլիստ


Ուսման Դեմբելեն պաշտոնապես դարձավ Բարսելոնայի ֆուտբոլիստ
Օգոստոս 25 20:51 2017

Կատալոնական «Բարսելոնան» վերջապես կարողացել է համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» հետ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հարցում:

Քիչ առաջ «կապտանռնագույնները» պաշտոնապես հայտարարեցին Դեմբելեի հետ պայմանագիր կնքելու մասին:

«Բարսելոնան» հարձակվողի տրանսֆերի դիմաց «մեղուներին» կվճարի 105 մլն եվրո և հավելավճարներ: Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ 5-ամյա պայմանագիր է կնքել:

Ըստ նոր պայմանագրի` Դեմբելեի հրաժարագինը կազմել է 400 մլն եվրո: Ֆրանսիացու շնորհանդեսը կկայանա երկուշաբթի: