Օգոստոսի 25-ին կայացավ Ղազախստանի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթեց 5:2 հաշվով: Երկուական գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը և Նարեկ Գրիգորյանը: Մեկ անգամ աչքի է ընկել Կարեն Մուրադյանը: Այս թիմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը կայանալու է օգոստոսի 27-ին:
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1 Հարություն Մելքոնյան 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Էմիլ Պետրոսյան 15. Կարեն Մուրադյան 17. Գրենիկ Պետրոսյան 18. Նարեկ Գրիգորյան 23. Պատվական Ավետիսյան
Պահեստայիններ՝ 12. Թելման Մովսեսով 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 8. Նարեկ Աղասարյան 9. Արամ Քոլոզյան 14. Պետրոս Մանուկյան 16. Սևակ Ավետիսյան 19. Հայկ Ղևոնդյան 21. Սարգիս Մարտիրոսյան 22. Միքայել Միրզոյան










