Սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են


Սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են
Մարտ 13 10:08 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:

Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:

Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:

Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են»։