Ֆրանսիայի հրապարակից անհետացել է Արցախի դրոշը․ քաղաքապետարանը հայտնում է՝ իրենք կապ չունեն


Ֆրանսիայի հրապարակից անհետացել է Արցախի դրոշը․ քաղաքապետարանը հայտնում է՝ իրենք կապ չունեն
Մարտ 9 18:23 2024

Ֆրանսիայի հրապարակից` Ռոդենի արձանի մոտից անհետացել է Արցախի Հանրապետության դրոշը, որը տեղադրվել էր դեռ 2022 թվականի ապրիլի 5-ին «Դիմադրության» շարժման անդամների կողմից:
24News-ը կապ հաստատեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղթելյանի հետ՝ հասկանալու տեղյա՞կ են, թե ուր է անհետացել դրոշը, ինչին ի պատասխան վերջինս նշեց. «Մենք էլ ենք ուզում հասկանալ՝ ուր է անհետացել, համենայնդեպս, մեր կողմից այն չի հանվել:  Տեղեկություն ունենալու դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:

24News-ը կապվեց նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից իրենց կողմից դրոշի հեռացումը բացառեցին՝ նշելով. «Այդ դրոշը մենք չէինք տեղադրել, հեռացնելու հետ էլ կապ չունենք»,- ասաց մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հավելելով, որ գովազդի վարչության պետն էլ իր հերթին նշել է, որ որևէ առնչություն չունեն: