Ռոնալդու. Հպարտ եմ, որ կրկին արժանացել եմ այս մրցանակին


Ռոնալդու. Հպարտ եմ, որ կրկին արժանացել եմ այս մրցանակին
Օգոստոս 24 22:33 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՈւԵՖԱ-ի վարկածով 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու մասին:

«Իմ նպատակները երբեք չեն փոխվում: Այս մրցաշրջանում նույնպես ես ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները թե' ակումբի և թե' ազգային հավաքականի կազմում:

Ուրախ եմ, որ այստեղ եմ և հպարտ եմ, որ կրկին արժանացել եմ այս մրցանակին: Շնորհակալություն թիմակիցներիս: Ես նրանց նույնպես շնորհավորում եմ»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն նաև ճանաչվել էր ՈւԵՖԱ-ի վարկածով Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. խաղարկության լավագույն հարձակվողը: