Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն գրեթե կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է,- վստահեցնում է «beIN Sports»-ը:
Ըստ հեռուստաալիքի` «մեղուներն» ընդունել են «Բարսելոնայի» 150 մլն եվրոյանոց առաջարկը: «Բարսելոնան» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 120 մլն եվրո, իսկ մնացած 30 միլիոնը կվճարվի հավելավճարի տեսքով:
Հաղորդվում է, որ Դեմբելեն «Բարսելոնայի» հետ 5-ամյա պայմանագիր է համաձայնեցրել:










