Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Վերադարձել եմ, որպեսզի ավարտեմ այն, ինչ սկսել էի: Դա իմ և ակումբի որոշումն է: Անհամբերությամբ սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» վերադառնալուն:
Հասկանում եմ, որ ինձ ժամանակ է հարկավոր: Շատ եմ աշխատել և պետք է շարունակեմ, որպեսզի համոզվեմ, որ ես գտնվում եմ գերազանց մարզավիճակում»,- շվեդ հարձակվողի խոսքն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա 10 համարի խաղաշապիկով:
Հիշեցնենք, որ այժմ Իբրահիմովիչն ապաքինվում է ծնկի վնասվածքից:










