Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կարիերան կշարունակի Հնդկաստանում:
36-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կերալա Բլաստերս» ակումբ, որն ավելի պայմանագիր էր կնքել մանչեսթերցիների մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ուես Բրաունի հետ:
Հիշեցնենք, որ Բերբատովի վերջին ակումբն էր հունական ՊԱՕԿ-ը, որի կազմում նա հանդես էր գալիս 2015-2016 մրցաշրջանում:










