1988թ. փետրվարի 20-ին սկիզբ առած Արցախյան համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի հանրապետության անկախության, ազատ Արցախի հիմնադրման, ազատամարտի փայլուն հաղթանակների, հայ ժողովրդի միասնության ու երկու պետությունների անվտանգ զարգացման համար: 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ:
2018թ. ապրիլին, հայ ժողովրդի մի մասին օգտագործելու միջոցով սկիզբ առած իշխանազավթումը հիմք դրեց հայ ժողովրդին պառակտելու, Արցախը դավադրաբար հանձնելու, հերոսների արյամբ կերտված հաղթանակները փոշիացնելու, Հայաստանի անվտանգությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը խարխլելու համար:
Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը: Մեկն Աստծուց էր, մյուսը` սատանայից: