Վալենսիայի պաշտպանը տեղափոխվեց Ինտեր


Վալենսիայի պաշտպանը տեղափոխվեց Ինտեր
Օգոստոս 22 21:45 2017

Իտալական «Ինտերը» պաշտոնական կայքում հայտարարել է իսպանական «Վալենսիայի» պաշտպան Ժոաու Կանսելուի հետ պայմանագիր կնքելու մասին:

Իտալական ակումբը վարձակալել է 23-ամյա պորտուգալացու տրանսֆերը մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:

Հաղորդվում է, որ հետագայում «Ինտերը» կարող է գնել պորտուգալացու ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Կանսելուն «չղջիկների» կազմում մասնակցել է 91 հանդիպման, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: