Արդյունավետ աշխատանքի մասին խոսք չկա․ Գյումրին 3 տարում համայնքի ղեկավարի 5 տեղակալ ունեցավ


Արդյունավետ աշխատանքի մասին խոսք չկա․ Գյումրին 3 տարում համայնքի ղեկավարի 5 տեղակալ ունեցավ
Հունվար 23 23:06 2024

Ավագանու «Ապրելու երկիր» կուսակցությունը Գյումրիում տարեկան աշխատանքային պլանի մասով առաջարկներ է ներկայացրել, որոնք ներառվել են ծրագրում և հաստատվել այսօրվա նիստում․

«Առաջարկվել է Ալեք Մանուկյան փողոցի (նախկին 50 ամյակի փողոց) կամուրջի վերանորոգում, վերակառուցում, որը կապահովվի բնակիչների և մեքենաների անվտանգ երթևեկությունը։

Վ․ Սարգյան փողոցում գտնվող «Երիտասարդության այգու» (նախկին Կոմերիտմիության այգի) և այգում գտնվող «Ավետաբեր» արձանի վերակառուցում, վերականգնում, բարեկարգում․

Նախատեսվածից ավելի միջոցներ ձեռնարկել թափառող կենդանիների վնասազերծման համար․

Նվազեցնել շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրվող նվիրատվությունները՝ գումարները ուղղել աշխատակազմի աշխատավարձի բարձրացմանը՝ մինչև 30%-ի չափով։ Անորոշ ձևաչափով տրվող պարգեվավճարը վերածել կայուն աշխատավարձի»։

Գյումրի համայնքի ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ելույթ է ունեցել ավագանու արտահերթ նիստում»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ավելին՝ տեսանյութում։