ԶՈՒ ԳՇ պետը եռօրյա այցով գնահատել է զորամասերի մարտական պատրաստականությունը


ԶՈՒ ԳՇ պետը եռօրյա այցով գնահատել է զորամասերի մարտական պատրաստականությունը
Հունվար 22 22:56 2024

Հունվարի 18-20-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։

Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝  Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։