Թուրքական հեռուստաալիքով քննարկում են Թուրքիայի քարտեզը. Հայաստանը քարտեզի վրա նույնիսկ խոշորացույցով չի երևում


Թուրքական հեռուստաալիքով քննարկում են Թուրքիայի քարտեզը. Հայաստանը քարտեզի վրա նույնիսկ խոշորացույցով չի երևում
Հունվար 21 13:00 2024

 

«Թուրքական BeyazTV հեռուստաալիքով լրջորեն քննարկում են Թուրքիայի քարտեզը, որը կձևավորվի մինչև 2025 թվականը»,- այս մասին հայտնում է  Параллель Z տելեգրամյան ալիքը։

Հայաստանի նման պետությունը քարտեզի վրա նույնիսկ խոշորացույցով չի երևում։ Սիրիայի և Իրաքի հյուսիսը, որտեղ թուրքական զորքերն արդեն կռվում են քրդերի հետ, հունական մի շարք կղզիներ, այդ թվում՝ Կիպրոսը և նույնիսկ Բուլղարիայի մի փոքր մասը հայտնվել են կարմիր մահիկի տակ։

Հեռուստաալիքը պատկանում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Օսման Գյոքչեքին՝ Անկարայի նախկին քաղաքապետ, ծագումով Ղրիմի թաթար Մելիհ Գյոքչեքի որդուն։