Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն


Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
Դեկտեմբեր 16 23:23 2023

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 23.30-ին, ՌԴ-ից վերադարձել և Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա Սարգիս Հ.-ն:Նա 2018 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը` կալանք